1000х90.jpg (78 KB)

Արարատ Միրզոյանը հույս ունի Ամուլսարի իրադարձությունների զարգացումը տեսնել քննարկումների ճանապարհով

Armenpress 17:45, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը համակարծիք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն հարցում, որ Ամուլսարի հետ կապված խնդրում պետք է գնալ ճշմարտության հետևից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մեծ հույս ունեմ, որ իրադարձությունները կզարգանան քննարկումների, փաստարկների, հակափաստարկների ուղղությամբ: Կարծում եմ՝ կառավարության, մասնավորապես վարչապետ հայտնած վերջին դիրքորոշումն էլ հենց այս մասին է խոսում, որ դեռ, ինչպես վարչապետն ասաց, մենք պետք է գնանք ճշմարտության հետևից: Ես չեմ կարող ասել, որ հասել ենք վերջնական հանգրվանի, և կա հստակ լուծում»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հայտնել է, որ դիրքորոշումը պետք է լինի բացառապես իրավական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am