Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

Armenpress 16:47, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը թափուր պաշտոնների համար անցկացրել է մրցույթ` Երևան քաղաքի և մարզային բաժիններում աշխատելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում մասնակցել են հարցազրույցի:

Մրցույթին մասնակցած թեկնածուներից  10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am