1000х90.jpg (78 KB)

ԵՄ-ի խորհուրդը կես տարով երկարացրեց հակառուսական անհատական պատժամիջոցները

Armenpress 16:05, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը սեպտեմբերի 12-ին որոշում Է ընդունել վեց ամսով երկարացնել անհատական սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի այն քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ , որոնց Եվրամիությունում մեղսակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության խախտմանը կամ դրա սպառնալիքին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները: Ներկայում դրանք կիրառվում են 170 ֆիզիկական եւ 44 իավաբանական անձանց նկատմամբ: Համապատասխան տեղեկատվությունը եւ ցուցակում այդ անձանց ընդգրկման պատճառների բացատրությունը նորացվել են ըստ անհրաժեշտության»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am