Ազգային ժողովում մեկնարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը

Armenpress 15:24, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջադրված է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 15:30-16:10-ն»,-ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am