Ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի. Թորոսյանն անդրադարձավ իր պաշտոնանկության մասին լուրերին

Armenpress 14:33, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված տեղեկատվություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց.

«Ես այդ մասին ինֆորմացիա չունեմ, ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի։ Եթե նկատել եք, ինձ հրապարակային նկատողություն չի արվել, ոչ հրապարակային էլ, կարող եմ հավաստիացնել, որ կրկին չի արվել»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am