Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացվելու

Armenpress 13:22, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խ/մ-ից  30 մլն խ/մ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ՝ 53 միլիոն խ/մ-ով պակաս: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին, այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ»,- ասաց Պապիկյանը:

Նա հավելեց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am