ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ի և Բելգիայի միջև առկա համաձայնագրի վերաբերյալ օրինագիծը

Armenpress 11:24, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց միաձայն:

Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրյուսելում, այն վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու երկրներում աշխատելու թույլտվությանը: Համաձայնագրով սահմանվում է, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտոնություններից՝ վարձատրվող աշխատանքային գործունեության ընթացքում:

Նմանատիպ համաձայնագրեր Հայաստանը կնքել է մի շարք երկրների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am