Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակին ապօրինի հարստացման մեղադրանքներ են առաջադրվել. Parisien

Armenpress 11:19, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Parisien թերթը:

Ավելի վաղ, վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը, հաղորդվել Է, որ Ազգային ժողովի խոսնակ Ֆեռանը ցուցմունքներ Է տալիս անիրավազոր ֆինանսական գործարքների գործով Mutuelles de Bretagne ապահովագրորդների ընկերության կապակցությամբ, որն իր ժամանակին հանգեցրել Է նրա հեռանալուն նախարարի պաշտոնից:

Թերթը նշում Է, որ ցուցմունքներ տալը տեւել Է ավելի քան 13 ժամ: Որոշումն ընդունվել Է սեպտեմբերի լույս 12-ի գիշերը: Պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերում Է հրատարակությունը, նա նշում Է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ «հանգիստ Է քննության արդյունքների հարցում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am