Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրացիներին ՀՀ-ից արտաքսելու հիմքերն ընդլայնող օրինագիծ

Armenpress 10:53, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում: Այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կլինի արտաքսման այդ հնարավորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am