1000х90.jpg (78 KB)

Թրամփը հետաձգեց չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը

Armenpress 10:02, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել Է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է իր Twitter-ում:

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի խնդրանքով, ինչպես նաեւ այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հոկտեմբերի 1-ին նշելու Է իր 70-ամյակը, մենք պայմանավորվեցինք, որպես բարի կամքի դրսեւորում, 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը (25 տոկոսից մինչեւ 30 տոկոս) հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը»,- գրել Է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհրդի Մաքսային սակագների կոմիտեի հայտարարությունը, Չինաստանի կառավարությունն իր հերթին որոշել Է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ: Մաքսերը սահմանվել Էին 2018 թվականին: Ցանկի մեջ չեն մտել ԱՄՆ-ի արտահանման կարեւոր ճյուղերը. սոյան, խոզի միսը եւ եգիպտացորենը:

Կոմիտեն շարունակում Է քննության առնել ապրանքների նոր ցուցակներ, որոնք չեն հարկվի մաքսերով: Նոր բացառումների մասին կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am