Էրիկ Գրիգորյանը Նյու Յորքում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին

Armenpress 21:07, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ից 26-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գրիգորյանը կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (Climate Action Summit), ինչպես նաև սեպտեմբերի 24-ին և 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am