Աշխարհը թեթեւացած շունչ քաշեց Բոլթոնի հեռանալուց հետո. Զարիֆ

Armenpress 17:21, 11 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ աշխարհը թեթեւացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մինչ աշխարհը, բացառությամբ երկու-երեք խումբ պանիկյորների, թեթեւացած շունչ քաշեց Սպիտակ տանը «Բ-խմբի» կողմնակցի պաշտոնանկության կապակցությամբ, (ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք) Փոմպեոն եւ (ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավար Սթիվեն) Մնուչինը, հայտարարեցին Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա Էսկալացման մասին»,-գրել Է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում: Զարիֆը «Բ-խումբ» Է անվանում ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանի «միավորումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am