Շոտլանդիայի դատարանն անօրինական Է համարել Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքի դադարեցումը

Armenpress 17:08, 11 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել Է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Որոշման մեջ, որը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին, ասված Է, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցման պատճառը «դրա գործունեությանը խոչընդոտելու» մտադրությունն Է, իսկ դա «անօրինական Է, հետեւաբար, անվավեր Է եւ ոչ մի ուժ չունեցող»: Սակայն որոշումն իրավաբանական ուժ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չզբաղվի գործի քննությամբ: BBC News-ի տվյալներով՝ որոշումն առայժմ չի ազդի խորհրդարանի աշխատանքի դադարեցման վրա: Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարել են, որ կվիճարկեն Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանի վճիռը:Ավելի վաղ 70-ից ավելի բրիտանացի պատգամավորներից բաղկացած խումբը հայտարարել Է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը եղել Է անօրինական, քանի որ սահմանափակում Է շուտով Եվրամիությունից երկրի դուրս գալու նախաշեմին քննարկումների հնարավորությունը:՛Սեպտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am