Թուրքիայում նախագահական համակարգին աջակցում է քաղաքացիների 37 տոկոսը

Armenpress 16:24, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների ընդամենը 37 տոկոսն է սատարում կառավարման նախագահական համակարգը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Քաղաքացիների 54 տոկոսը կարծում է, որ նախագահական համակարգը անարդյունավետ է Թուրքիայի համար:

Հունիսի 24-ի ընտրություններին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն տված քաղաքացիների 78 տոկոսն է արդյունավետ համարում նախագահական համակարգը:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 53.8 տոկոսը գտնում է, որ Թուրքիան պետք է վերադառնա կառավարման խորհրդարանական համակարգին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am