ՌԴ դեսպանը Վիտալի Շիշկինի հարցով առաջնորդվում է պաշտոնական մարմինների հայտարարությամբ

Armenpress 15:45, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք տեղեկություն այդ հարցով չունենք։ Առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների այն հայտարարությամբ, որ ՀՀ-ում քաղաքական ապաստան չեն տվել», - ասել է նա:

Ավելի վաղ, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am