Կրեմլում չեն կարծում, թե Բոլթոնի պաշտոնաթողությունը կազդի արտաքին քաղաքականության վրա

Armenpress 15:33, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող Է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Դա ամերիկացիների ներքին գործն Է, մենք չենք պատրաստվում միջամտել այդ գործերին, երբեք չենք միջամտել եւ չենք պատրաստվում միջամտել այժմ»,- լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Չենք կարծում, թե որեւԷ առանձին վերցված, նույնիսկ այդքան բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը կամ պաշտոնաթողությունը կարող Է լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վերանայման վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am