1000х90.jpg (78 KB)

Բաթումը կդառնա Վրաստանի առաջին քաղաքը, որտեղ Էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն

Armenpress 15:19, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում առաջին անգամ մունիցիպալ Էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն Բաթում սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարական ԻՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում՝ «Բաթումի ավտոտրանսպորտ» ընկերության կայքում:

Այդ ավտոբուսները Վրաստանին կմատակարարի Բելառուսի «Բելկոմունմաշ» առաջատար արդյունաբերական ձեռնարկությունը, որի հետ համաձայնագիր Է կնքվել:

Առաջին փուլում մունիցիպալ ավտոհավաքակազմը կհամալրվի ութ Էլեկտրաավտոբուսով: Դրանք կսկսեն քաղաքում երթեւեկել մի քանի ամիս հետո: «Այսօր ստորագրվեց ութ միավոր Էլեկտրավտոբուսի գնման համաձայնագիր: Դա կարեւոր նորացում Է մունիցիպալ ավտոհավաքակազմի համար: Դուք գիտեք, որ անցյալ տարի մենք ձեռք բերեցինք 40 ավտոբուս, որոնք աշխատում են Եվրո դիզելային վառելիքով»,- ասել Է Բաթումի քաղաքագլուխ Լաշա Կոմախիձեն Մինչ այդ, նրա խոսքով՝ նորացվել Է Բաթումի ավտոհավաքակազմի 30 – 35 տոկոսը:

Քաղաքապետարանը մտադիր Է շարունակել դոնորների հետ աշխատանքն այդ ուղղությամբ: Էկոլոգիապես ամենամաքուր ավտոբուսների են պատրաստվում անցնել նաեւ Թբիլիսիում: Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հայտարարել Է, որ դա տեղի կունենա 2023 թվականին:

Վրաստանում նույնիսկ պլանավորվում Է կառուցել Էլեկտրաավտոբուսների հավաքման գործարան: Գործարանը կբացի Վրաստանի Fregobus ընկերությունը՝ Չինաստանի “ZTE Corporation" ընկերության եւ Գերմանիայի EURABUS ընկերության հետ համատեղ: Վրաստանում արտադրված ավտոբուսները Fregobus-ը պլանավորում Է վաճառել Եվրամիության երկրներում, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am