Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Armenpress 15:16, 11 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից:

Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք կարող են գնել այս տոմսերը:

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև սեպտեմբերի 24-ը: Դրանք հնարավոր կլինի առձեռն ստանալ «Վերիտաս» մարզադաշտի տոմսարկղերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am