Տիգրան Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում

Armenpress 15:11, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում սեպտեմբերի 26-ին դասախոսություն կկարդա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասախոսությունը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության 5-ամյա գործունեության և ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության արդյունքների ամփոփմանը:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը կխոսի Միության նպատակների մասին, միջազգային համագործակցության ձևաչափերի և մոտակա առաջադրանքների մասին:

Միջոցառմանը հրավիրված են Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարան ասպիրանտները, համալսարանի, պրոֆեսորադասախոսական ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների և եվրասիական ինտեգրացիայով հետաքրքրված երրորդ երկրների ուսումնական հաստատությունների անձնակազմեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am