Առաջիկա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Armenpress 14:45, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ,   15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am