Նյու Յորքում վանդալի կողմից վնասված ցլի արձանի հեղինակն այն կվերականգնի իր միջոցներով

Armenpress 14:42, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան, որն ստեղծել Է Նյու Յորքի ֆինանսական շրջանում տեղադրված ցլի արձանը, վանդալի հարձակումից հետո այն կվերականգնի իր հաշվին: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Արթուր Պիկոլոյին՝ այն ասոցիացիայի նախագահին, որը հոգում Է Բոուլինգ-գրինի զբոսայգու խնամքը, որտեղ տեղադրված Է քանդակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դի Մոդիկան Սիցիլիայից կժամանի սեպտեմբերի վերջին եւ կղեկավարի իր ստեղծագործության վերականգնման գործընթացը: Նա ստանձնել Է վերականգնման ծախսերը, որոնք, ըստ նրա հաշվարկների, կնստեն մոտավորապես 15 հազար դոլար: Քանդակի հեղինակը մինչ այժմ դրա սեփականատերն Է: Դալլասի (Տեխասի նահանգ) բնակիչը սեպտեմբերի 7-ին բրոնզե ցլին հարվածել Է մետաղե առարկայով՝ վնասելով կենդանու աջ եղջյուրը: «Վնասը կարող Էր շատ ավելի լուրջ լինել,-նշել Է Պիկոլոն:-Ինչպես երեւում Է, ամեն ինչ կարելի Է ուղղել»:

Քանդակագործի «Գրոհող ցուլը», որը նաեւ հայտնի Է որպես «Ցուլը՝ Ուոլ-սթրիթից», Բոուլինգ-գրին զբոսայգում տեղադրվել Է 1989 թվականին: Բրոնզե գազանը տեղ Է զբաղեցրել Մանհեթենի հարավային մասում՝ Նյու Յորքի ֆոնդային սակարանի դիմաց, եւ մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական տեսարժան վայր Է: Հեղինակի մտահղացմամբ, արձանը խորհրդանշում Է ամերիկյան ժողովրդի ուժը եւ անհաջողությունները հաղթահարելու նրա կարողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am