Բրիտանացի գեներալը երկրի իշխանություններին կոչ Է արել պատրաստվել Ռուսաստանի հետ նոր դիմակայության

Armenpress 14:04, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել Է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում Է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման Է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:

Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Թերթի տեղեկություններով՝ Սանդերսը կարծում Է, որ հիբրիդային սպառնալիքներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, կարող են իրենցից ներկայացնել «Մեծ խաղի» նոր ձեւ», բայց ստերոիդներով», ուստի դրանց օպերատիվ հակազդման համար անհրաժեշտ Է Մեծ Բրիտանիայի իշխանությունների գործողությունների համակարգման նոր համակարգ:

«Օպերատիվ կենտրոնի կամ մեխանիզմի ստեղծումը Cobra-ի, ինչպես նաեւ ճգնաժամայն կենտրոնների շրջանակներից դուրս, որոնք այժմ կան մեզ մոտ, անհրաժեշտ բաղադրիչ Է Մեծ Բրիտանիայի ավելի մեծ տոկունության համար ռազմավարական սպառնալիքների հանդեպ»,- մեջբերում Է հրատարակությունը Սանդերսի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am