1000х90.jpg (78 KB)

Մերկելը կարծում Է, որ կանոնակարգված Brexit-ի հնարավորությունները դեռ պահպանվում են

Armenpress 12:46, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու Է մինչեւ վերջին օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ անցկացված քննարկումների ժամանակ:

«Մենք առաջվա պես, ես հաստատ համոզված եմ, դեռ բոլոր հնարավորություններն ունենք կանոնակարգված ձեւով դրան (Brexit) հասնելու համար: Գերմանիայի կառավարությունը մինչեւ վերջին օրը հանդես Է գալու այն բանի օգտին, որ դա հնարավոր լինի»,-ասել Է Մերկելը: «Բայց նաեւ ասեմ, որ մենք պատրաստվել ենք (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի) չկանոնակարգված դուրս գալուն»,-հավելել Է կանցլերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am