Ռոուհանին մեկնաբանել Է Բոլթոնի պաշտոնաթողությունը

Armenpress 12:30, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պետք Է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին:

«Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն Է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն Է եւ դիմադրությունը: Ամերիկացիները պետք Է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չԷ: Ռազմամոլները պետք Է հեռանան, ԱՄՆ-ը պետք Է հրաժարվի ճուռակների քաղաքականությունից»,- ասել Է Ռոուհանին կառավարության նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am