Նազարբաեւին մարմնավորած դերասանը դարձել Է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր

Armenpress 11:47, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, երգիչ, կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում Է տվել: Նա ճանաչում Է ստացել «Առաջնորդի ուղին» ֆիլմում (2013 թ.) Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դերը կատարելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր շարքերը համալրեց եւս մեկ պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցության անդամ Նուռլան Ալիմժանովը խորհրդարանի Մաժիլիսի պատգամավոր Է գրանցվել կուսակցական ցուցակով»,-հայտնել Է Մաժիլիսի նախագահ Նուռլան Նիգմատուլինը պալատի լիագումար նիստի ընթացքում:

35-ամյա Ալիմժանովն ընտրվել Է Մաժիլիսի սոցիալ-տնտեսական զարգացման կոմիտեի կազմում: «Նուր Օթան»-ի կուսակցական ցուցակով Մաժիլիսի պատգամավորի մանդատը Ալիմժանովին հանձնելու որոշումն ընդունվել Էր օգոստոսին՝ կուսակցության քաղաքական խորհրդի բյուրոյի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am