Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից

Armenpress 11:24, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում Էլ Է, որ դա տեղի չունենա: Այդ մասին քահանայապետը լրագրողներին ասել Է ինքնաթիռում Աֆրիկայից վերադարձի ճանապարհին, որտեղ նա եղել Է Մոզամբիկում, Մադագասկարում եւ Մավրիկիոսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկեղեցու պատմության մեջ եղել են բազմաթիվ պառակտումներ, եթե մենք դիմենք ակունքներին, ապա այնտեղ եղել Է պառակտում պառակտման հետեւից, ամբողջ ժամանակ ինչ-որ մեկն անջատվել Է իր վարդապետությամբ ու գաղափարախոսությամբ: Որպեսզի դա տեղի չունենա, ես պատասխանում եմ քննադաությանը, որպեսզի օգնեմ: Բայց դա Վատիկանի Երկրորդ ժողովի հետեւանքներից մեկն Է, ոչ թե այս կամ այն պապի գործողությունների հետեւանքը»,- ասել Է Ֆրանցիսկոսը:

Քահանայապետի այդ պատասխանը վերաբերել Է ԱՄՆ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am