1000х90.jpg (78 KB)

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պրահայում Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի

Armenpress 11:19, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում ռուսական կողմի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները կշարունակվեն անկախ այն բանից, թե ով կներկայացնի Մոսկվան: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 11-ին Աբաշիձեն հայտարարել Է Imedi վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գրիգորի Կարասինի ազատումը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա վրաց-ռուսական երկխոսության ձեւաչափ Է: Այն կարելի Է անվանել Պրահայի ձեւաչափ: Բանակցորդ կարող Է լինել ե՛ւ Կարասինը, ե՛ւ այլ մարդ, ե՛ւ Աբաշիձեն, ե՛ւ «Գամբաշիձեն»: Դա այն ձեւաչափն Է, որտեղ հիմնականում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային խնդիրները, առանձին հումանիտար թեմաներ»,-ասել Է Աբաշիձեն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 10-ին հրամանագիր Է ստորագրել Գրիգորի Կարասինին պետքարտուղարի-ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնում նշանակել Է Եվգենի Իվանովին, որը 2017 թվականից զբաղեցնում Էր ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Աբաշիձեն վերջին անգամ Պրահայում Կարասինի հետ հանդիպել Է հունիսի 13-ին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո երկու պետությունների հարաբերություններում կան մի շարք չլուծված հարցեր: Դրանցից առաջնահերթը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն Է եւ Վրաստանի համար այցագրային ռեժիմի չեղարկումը, որը սահմանվել Է 2000 թվականին: Աբաշիձե-Կարասին բանակցությունների ձեւաչափն ստեղծվել Է 2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կոալիցիայի իշխանության գալուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am