Apple-ը կտրուկ իջեցրել է iPhone-ի գները

Armenpress 10:41, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր iPhone-ը վաճառքների մեկնարկին ավելի Էժան կարժենա, քան Xr մոդելն անցյալ տարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին:

iPhone 11-ը նվազագույն լրակազմով, որը սեպտեմբերի 10-ին ներկայացվել Է Քուփերթինոյում, մատչելի կլինի 699 դոլար գնով: iPhone Xr-ը վաճառքների մեկնարկին արժեր 749 դոլար: Նորույթի հայտնվելուց հետո Apple-ն անցյալ տարվա մոդելի գինը սահմանել Է սկսած 599 դոլարից:

Նվազագույն լրակազմով iPhone 11 Pro-ի գինը վաճառքների մեկնարկին կկազմի 999 դոլար, Pro Max մոդելի համար անհրաժեշտ կլինի վճարել 1099 դոլար: Վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 20-ին:

Ըստ որում բոլոր երեք սարքերն Էլ ստացել են Apple 13 Bioniс նոր պրոցեսորը: Ընկերությունում այն համարում են «ամենաարագ չիպն աշխարհում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am