Կալիֆորնիայում մեկնարկել է Apple-ի ամենամյա շնորհանդեսը

Armenpress 21:26, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր արտադրական նորամուծությունների շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվում է ընկերության պաշտոնական կայքում:

Apple Insider հարթակի տեղեկություններով՝ շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու է սմարթֆոնի երեք մոդել: Դրանք են՝ 6.5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, iPhone 11 Pro Max-ը, 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրանով iPhone 11 Pro-ն և 6,1 դյույմ անկյունագծով LCD էկրանով ավելի մատչելի մեկ այլ սմարթֆոն:

Apple Insider-ը չի բացառում, որ Apple-ի երկրպագուները կտեսնեն MacBook-ի 16 դյույմ անկյունագծով նոր մոդելը, նոր տեսակի Apple Watch-ը, iPad Pro կատարելագործված պլանշետը և Apple - iOS 13 նոր օպերացիոն համակարգը: Հնարավոր է նաև, որ այս նորույթներն ընկերությունը որոշի ներկայացնել հոկտեմբերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am