1000х90.jpg (78 KB)

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում կանցկացվի 5 գագաթնաժողով և հանդիպում

Armenpress 20:33, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը (#UNGA74) կմեկնարկի սեպտեմբերի 17-ին՝ երեքշաբթի օրը: Բարձր մակարդակի Ընդհանուր բանավեճի առաջին օրը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին՝ երեքշաբթի օրը, որին կասնակցի նաև ՀՀ վարչապետը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի ԳՀՎ երևանյան գրասենյակից։

«2019 թվականի հունիսի 4-ին #UNGA74 նստաշրջանի նորընտիր նախագահ է ընտրվել նիգերիացի պարոն Թիջանի Մուհամմեդ-Բանդեն: Պրոֆեսոր Թիջանի Մուհամմեդ-Բանդեն կարկառուն գիտնական և դիվանագետ է: Որպես ՄԱԿ-ում Նիգերիայի մշտական ներկայացուցիչ, նա աշխատել է գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից` հանուն համընդհանուր նպատակների: Պարոն Մուհամմեդ-Բանդեն փոխնահագահել է նաև Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:

Այս տարի, ընդհանուր բանավեճից բացի, աշխարհի առաջնորդները կմասնակցեն հինգ գագաթնաժողովների և բարձր մակարդակի հանդիպումների խթանելու կլիմայի փոփոխությանն դեմ ուղղված գործողությունները և արագացնելու կայուն զարգացման առաջընթացը՝ նպատակ ունենալով բոլորի համար ապահովել առողջ, խաղաղ և բարգավաճ կյանք:

Բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը (սեպտեմբերի 23-27-ը) եզակի հնարավորություն է արժևորելու բազմակողմանիությունը և կարևորելու հանուն ՄԱԿ-ի առաջնահերթությունների աճող ձգտումն ու գործողությունների արագացումը «Գործողություն մարդկանց և մոլորակի համար. 1 շաբաթ - 5 գագաթաժողով 17 նպատակ» կարգախոսի ներքո։

Գործողություն հանուն կլիմայի գագաթաժողով 2019 (սեպտեմբերի 23)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավիրում է գագաթաժողով ՝ «Մրցարշավ, որը մենք կարող ենք հաղթել. մրցարշավ, որը մենք պետք է հաղթենք» կարգախոսի ներքո, ամենաբարձր մակարդակներում քաղաքական և տնտեսական էներգիան ուղղորդելու հանուն կլիմայի գործողությունների առաջմղմանը՝ Փարիզյան համաձայնագրի և կայուն զարգացման 2030 օրակարգի մյուս նպատակների իրագործման համար:

Բարձր մակարդակի հանդիպում՝ Առողջապահական համընդհանուր ծածկույթ (սեպտեմբերի 23)

Գլխավոր ասամբլեայի Նախագահի կողմից հրավիրված Առողջապահական համընդհանուր ծածկույթի մասին երբևէ առաջին բարձր մակարդակի հանդիպումը մեկտեղելու է նոր ջանքերն ուղղված բոլորի համար մատչելի, ներառական և դիմակայուն առողջապահական համակարգերի հասանելիության ապահովմանը:

Կայուն զարգացման նպատակների գագաթաժողով (սեպտեմբերի 24 - 25)

ԿԶՆ գագաթնաժողովը` Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո անցկացվող առաջին բարձր մակարդակի քաղաքական ֆորումը, թույլ կտա համաշխարհային առաջնորդներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու մեր հասարակությունների ու տնտեսությունների վերափոխման գործողությունների արագացմանն ուղղված քայլերը։

Բարձր մակարդակի երկխոսություն՝ Զարգացման ֆինանսավորում (սեպտեմբերի 26)

Զարգացման ֆինանսավորման բարձր մակարդակի երկխոսությունը կհամախմբի կառավարությունների, բիզնեսներիի և ֆինանսական ոլորտի առաջնորդներին աջակցելու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը ու գործընկերությունների ստեղծմանը։

Բարձր մակարդակի զեկույց՝ Զարգացող փոքր կղզի-պետությունների առաջընթացի  մեխանիզմներ (սեպտեմբերի 27)

Զարգացող փոքր կղզի-պետությունների կայուն զարգացմանն աջակցելու հավակնոտ համաձայնությունից հինգ տարի անց բարձր մակարդակի զեկույցը կներկայացնի կլիմայի փոփոխության կործանարար ազդեցության դեմ պայքարի, տնտեսական և բնապահպանական դիմակայունության զարգացման և այլ մարտահրավերների առաջընթացը:

Լրացուցիչ միջոցառումներ UNGA74 նստաշրջանի համատեքստում

 ԿԶՆ Մեդիահարթակ  (սեպտեմբերի 21-27)

ԿԶՆ Մեդիահարթակը կծառայի փոխակերպող գաղափարներ և փոփոխություն առաջացնող նախաձեռնությունների ներկայացմանը ՄԱԿ-ի և ամբողջ աշխարհի լսարաններին: Բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ԿԶՆ Մեդիահարթակը կհյուրընկալի որոշումներ կայացնողների, ինֆլուենսերների և լրատվամիջոցների գործընկերների՝ ազդեցիկ, ակտիվ և խորաթափանց զրույցների ներքո, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՄԱԿ-ի WebTV-ում և խթանվեն գործընկեր լրատվական կազմակերպությունների կողմից։

Տարեկան համագործակցության միջոցառում (սեպտեմբերի 24 - 27)

Տարեկան համագործակցության միջոցառումն անդամ պետություններին հնարավորություն է տալիս ստորագրել, վավերացնել կամ անդամակցել Գլխավոր քարտուղարի առաջարկած բազմակողմ պայմանագրերին: Միջոցառման կիզակետում է  Կայուն զարգացման 2030 օրակարգը՝ բազմակողմանի շրջանակային համագործակցությունը՝ ուղղված սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների դիմակայմանը, ինչպես նաև՝ կայուն զարգացման համար խաղաղ և ներառական հասարակությունների և մաքուր մոլորակի կերտմանը:

Բարձր մակարդակի միջոցառում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի կապակցությամբ - CRC30 (սեպտեմբերի 25)

Բարձր մակարդակի տոնական միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակի Խնամակալության խորհրդի դահլիճում: «30 տարի առաջ, 30 տարի հետո» CRC30 մանկություններ վերափոխելու մասին զեկույցը կհրապարակվի նոյեմբերին»,- նշված է հաղրոդագրության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am