Մահացել Է լուսանկարիչ-վավերագրող Ռոբերտ Ֆրանքը

Armenpress 17:59, 10 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկան հասակում Կանադայում մահացել Է ամերիկացի եւ շվեյցարացի լուսանկարիչ եւ ռեժիսոր Ռոբերտ Ֆրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով գալերիստ Փիթեր Մաքգիլին:Ռոբերտ Ֆրանքը համարվում Է 20-րդ դարի առավել հեղինակավոր լուսանկարիչներից մեկը եւ փաստագրական լուսանկարչության ճանաչված վարպետը:Ֆրանքը լուսանկարներ Է հեղինակել Harper"s Bazaar, Life, Vogue հանդեսների համար: Նա նաեւ The Americans լուսանկարների գրքի հեղինակն Է՝ գրող Ջեկ Քերուաքի նախաբանով, ինչպես նաեւ «Ինձ եւ իմ եղբորը» (Me and my brother, 1965-1968), «Շաքարե լեռը» (Candy Mountain, 1988, Ռուդի Վուրլիցերի հետ համատեղ) եւ այլ ֆիլմերի ռեժիսորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am