Դեռահասը բացահայտել Է 27-ամյա վաղեմության գործը

Armenpress 17:58, 10 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջանեթ Ֆարիսի ընտանիքն արդեն հաշտվել Էր այն մտքի հետ, որ նրան ողջ չեն տեսնելու. չԷ որ իրավապահ մարմիններն այդպես Էլ չկարողացան պատասխան տալ նրանց եւ ոչ մի հետք չգտան: Բայց այն միտքը, թե ինչ Է նրա հետ տեղի ունեցել, երկար տարիներ ազգականներին հանգիստ չԷր տալիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Կնոջ անհետանալու գաղտնիքը, որը 1992 թվականին կորել Էր, հարսանիքի ուղեւորվելով կանադական Ալբերտա, բացահայտվել Է միանգամայն պատահաբար: Միջադեպից 27 տարի անց 13-ամյա Մաքս Վերենկան իր մոր հետ միասին հանգստանում Էր Գրիֆին լճի ափին: Եվ, նավակով զբոսնելիս, ջրի տակ ինչ-որ տարօրինակ բան Է նկատում, գրում Է Unilad-ը:Խորտակված առարկան իր ուրվագծերով նմանվում Էր ավտոմեքենայի: Եվ մայրը որդու հետ հիշել են այն վթարը, որն այդ վայրում տեղի Էր ունեցել 2009 թվականին: Վրդովվելով, որ մեքենան դեռ չեն հանել ջրից, նրանք դիմել են ոստիկանությանը: Բայց իրավապահները հայտարարել են, որ իրենք այն ժամանակ բարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը: Այնուամենայնիվ, իրավապահները կրկին ժամանել են այդ վայրը, բայց ոչինչ չեն հայտնաբերել:Նման իրավիճակը համառ դեռահասին չի գոհացրել: Իր ասածները հաստատելու համար նա սուզվում Է ջրի տակ եւ խորտակված տեխնիկան նկարահանում GoPro խցիկով: Արդեն այդ ժամանակ ոստիկանները ջրից դուրս են բերել Honda Accord հին ավտոմեքենան եւ ցնցված Էին: Ներսում գտնվում Էր կորած 69-ամյա Ջանեթ Ֆարիսի մարմինը եւ փաստաթղթերը: Ենթադրվում Է, որ այդ ճակատագրական օրը նա գլուխ չի հանել ավտոմեքենայի կառավարումից եւ ընկել Է լիճը: Այժմ կնոջը վերջապես կկարողանան հողին հանձնել, նրա ընտանիքը դրա համար շնորհակալ Է պատանի դետեկտիվին, հաղորդել Է Life-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am