Կնոջ մոռացկոտությունը 1 միլիոն դոլար Է բերել ամուսիններին

Armenpress 15:09, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի նահանգում բնակվող ամուսնական զույգը վիճակախաղի տոմսով ջեքփոթ Է շահել կնոջ մոռացկոտության շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI պորտալը:

Տղամարդը Գրիր քաղաք Էր ուղեւորվել ընտանեկան ավտոմեքենայով եւ նկատում Է, որ բռնկվել Է վառելանյութի ցածր մակարդակի տվիչը: Նրա խոսքով, վերջին անգամ ավտոմեքենան օգտագործել Էր կինը, որը մոռացել Էր լցնել բաքը: Ամերիկացին գնում Է լցավորելու եւ ձեռքի հետ մոռացկոտ կնոջ համար վիճակախաղի տոմս Է գնում տասը դոլարով: Երջանիկ տոմսը 1 միլիոն դոլար Է բերում ընտանիքին:

«Այլեւս երբեք չեմ լցավորելու ավտոմեքենան»,-կատակում Է կինը, երբ իմանում Է խոշոր շահումի մասին: «Կյանքում մտքովս իսկ չի անցել, թե մենք վիճակախաղով մեծ խաղագումար կշահենք»,-խոստովանել Է հաղթողը:

Զույգը որոշել Է դրամական մրցանակը ծախսել ԱՄՆ-ի «Ուոլթ Դիսնեյի հանգստի համաշխարհային կենտրոն» ճանապարհորդության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am