1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պատրաստվում է ընկերական խաղերի

Armenpress 12:49, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Սեպտեմբերի 12-ից 20-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այս մասին հայտնում է ֆեդերացիան: Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Կիպրոս։ Սեպտեմբերի 17-ին և 19-ին կկայանա ընկերական 2 խաղ Կիպրոսի հասակակից հավաքականի հետ։ Հանդիպումները նշանակվել են Լառնակայի «Ամոխոստոս» մարզադաշտում: Հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Լեսկանոն հրավիրել է 24 ֆուտբոլիստի․

Դարպասապահներ

Գոռ Մատինյան, «Ակադեմիա»

Անդրանիկ Մարտիրոսյան, «ՎեստԱրմենիա»

Ռաֆայել Մանասյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Էդգար Թամազյան, «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան, «Արարատ-Արմենիա»

Էրիկ Սիմոնյան, «Ուրարտու»

Սամվել Սամվելյան, «Ուրարտու»

Էրիկ Ամիրխանյան, «Արարատ-Արմենիա»

Դավիթ Աթայան, «Գանձասար-Կապան»

Գոռ Առաքելյան, «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Կարեն Գալստյան, «Ուրարտու»

Կարեն Հովհաննիսյան, «Փյունիկ»

Էդգար  Փիլոյան, «Ակադեմիա»

Յուրի Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»

Սպարտակ Հայրապետյան, «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Բաբայան, «Միկա»

Հայկ Ղազարյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Սահակյան, «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան, «Արարատ-Արմենիա»

Կարեն Դավթյան, «Ակադեմիա»

Սամվել Հակոբյան, «Ուրարտու»

Միսակ Հակոբյան, «Ակադեմիա»

Լևոն Վարդանյան, «Փյունիկ»

Արթուր Իսրայելյան, «Ակադեմիա»



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am