Տայվանում տղամարդն ամուսնացել Է մեռած ուղեղով կնոջ հետ

Armenpress 12:32, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանում տղամարդն ամուսնացել Է սիրած կնոջ հետ այն բանից հետո, երբ նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AsiaOne-ը: Օգոստոսի 22-ին Վան անունով կինը ճանապարհատրանսպորտային պատահարի Է ենթարկվել: Նրա մոտոցիկլետը բախվել Է ավտոմոբիլի, որն արգելված շրջադարձ Է կատարել: Երեք օր անց բժիշկները Վանի մոտ ուղեղի մահ են արձանագրել: Դրանց հետո նրա կենսագործունեությունը պահպանվել Է արհեստականորեն:

Կինը պլանավորում Էր ամուսնանալ իր վաղեմի զուգընկերոջ հետ, որին Լին Էին կոչում: Թեեւ նրանց հարաբերությունները շարունակվում Էին 11 տարի, նրանք չԷին կարողանում ամուսնանալ Վանի ծնողների առարկությունների պատճառով: Լինը նրանց հավանությանն Է արժանացել միայն վթարից ոչ շատ առաջ:

Հանպատրաստից հարսանիքը կազմակերպել են հենց հիվանդասենյակում: Արտասվող հարազատների աչքի առաջ փեսացուն մատանին դրել Է հարսնացուի մատին, որը պառկած Էր հարսնաքողով եւ նույնպիսի կարմիր մարզաշապիկով, ինչպիսին նրա հագին Է: Դրանից հետո կնոջն անջատել են կենսապահովման ապարատից: Վանի 12 օրգանները, այդ թվում՝ նրա սիրտը, լյարդը, աչքերի եղջերթաղանթները, արյունատար անոթները եւ մաշկը, նվիրաբերել են կարիքավորներին: «Դա հնարավորություն Է տալիս փրկելու այլ մարդկանց,- պարզաբանել Է կնոջ մայրը:- Այդ կերպ նա կկարողանա մնալ Երկրի երեսին եւ նայել, թե ինչպես են մեծանում իր երեխաները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am