Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

Armenpress 19:07, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am