1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանն առաջին հաղթանակն է տոնել աշխարհի առաջնությունում

Armenpress 17:31, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եկատերինբուրգում մեկնարկած աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային Արման Դարչինյանը 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Մարկ Դիքինսոնի և դուրս եկավ 1/16 փուլ:

Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am