Վրաստանի նախագահն ստորագրեց Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը

Armenpress 15:31, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր Է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է վրացական պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահը Գախարիայի նշանակման մասին հրամանագիրն ստորագրել Է արդեն այսօր: Պաշտոնական մասն, այդպիսով, ավարտված Է»,-ասել Է Շենգելիան:

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն Է հայտնել նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ, ինչից հետո, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահը երկու օրվա ընթացքում պետք Է հրամանագիր ստորագրեր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ Գախարիան արդեն ձեռնամուխ Է վարչապետի իր աշխատանքին եւ ժամանել Է այն շենքը, որտեղ գտնվում Է կառավարության աշխատակազմը եւ նրա աշխատասենյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am