1000х90.jpg (78 KB)

Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն

Armenpress 15:26, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից:

Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am