1000х90.jpg (78 KB)

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 1,6 հազար փախստական

Armenpress 12:08, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,6 հազար փախստական Է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի հսկման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում 1612 փախստական Է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 407 մարդ (122 կին, 207 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1205 մարդ (362 կին, 615 երեխա)»,-ասված Է տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am