Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց, Հունաստանը՝ ոչ

Armenpress 00:41, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության J  խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան 6-րդ տուրի մյուս խաղերը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի առաջատար Իտալիան շարունակում է միայն հաղթել: Այս անգամ իտալացիներն արտագնա խաղում մրցեցին և 1:2 հաշվով առավելության հասան Ֆինլանդիայի նկատմամբ: Օրվա մյուս խաղում Հունաստանն Աթենքում հյուրընկալելով Լիխտենշտեյնին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am