Ադամյանը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տոնած հաղթանակում կարևորում է երկրորդ խաղակեսի գործողությունները

Armenpress 21:00, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տոնած հաղթանակում կարևոր է երկրորդ խաղակեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում Ադամյանը շեշտեց, որ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղը շատ հաջող էր և ընտրանին հատկապես հաջող հանդես եկավ երկրորդ խաղակեսում:

«Մենք գիտեինք, որ Բոսնիա և Հերցեգովինան շատ ուժեղ թիմ է: Սակայն մենք շատ ավելի լավ խաղացինք»,-եզրափակեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am