Մենք խաղում ենք միայն և միայն ազգի համար. Արամ Հայրապետյան

Armenpress 20:45, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը հույս ունի, որ երկրպագուները կմնան ընտրանու կողքին մինչև վերջ:

«Ամենակարևորն այն է, որ մեզ հավատում են: Քննատաները շատ են, բայց կցանկանայի, որ մինչև վերջ միասին հավատային հավաքականին: Մենք խաղում ենք միայն և միայն ազգի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց դարպասապահը:

Հայրապետյանի խոսքով՝ իր համար դժվար էր խաղալ Պիյանիչի դեմ, քանի որ Հայաստանի առաջնությունում այլ մակարդակ է:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am