1000х90.jpg (78 KB)

Դեռևս երկրորդ տեղի համար մղվող պայքարի մեջ ենք. Հովհաննես Համբարձումյան

Armenpress 20:39, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից Հովհաննես Համբարձումյանի կարծիքով ընտրանին դեռևս մնում է J խմբում երկրորդ տեղի համար մղվող պայքարի մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ խաղից հետո զրույցում Համբարձումյանը շնորհավորեց երկրպագուներին և շնորհակալություն հայտնեց թիմի կողքին լինելու և աջակցության համար: «Սա թիմային աշխատանքի արդյունք էր: Մենք խաղում էինք հաղթանակի համար: Սա կարևոր հաղթանակ էր հետագայի համար: Դեռևս երկրորդ տեղի համար մղվող պայքարի մեջ ենք»,-աաց նա:

Համբարձումյանի կարծիքով՝ Բոսնիա և Հերցեգովինան բարձր մակարդակ ունեցող թիմ է: «Հայաստանի հավաքականն անակնկալի բերեց մրցակցին իր համարձակ և ուժեղ պրեսինգի շնորհիվ»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am