Հայաստանի թիմն արժանի է այս հաղթանակին. Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչ

Armenpress 20:03, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Հայաստանից կրած պարտությունը կապում է սեփական թիմի բաց թողած հնարավորությունները չօգտագործելու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը շնորհավորեց Հայաստանի թիմին հաղթանակի կապակցությամբ: «Մենք չօգտագործեցինք մեր շանսերը, բայց հիմա պետք է միայն առաջ նայենք: Սպասում էինք նմանատիպ ագրեսիվ և պրեսինգով խաղ Հայաստանի ընտրանուց: Հայաստանի թիմն արժանի է այս հաղթանակին»,-ասաց մարզիչը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տւրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am