Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա. առաջին խաղակես՝ 1:1

Armenpress 17:48, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Բոսնիա և Հերցեգովինային: Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենց մեկնարկում երկու թիմերն ակնհայտ բաց խաղով աչքի ընկան: Գեղեցիկ և արագ հակագրոհով հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային թիի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակ հայտնվելով ճիշտ տեղում առաջ մղեց ընտրանուն:

Բոսնիա և Հերցեգովինայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու: Գրոհերը 13-րդ րոպեին դիպում հարվածով եզրափակեց Էդին Ջեկոն:

Խաղակեսի վերջնամասում Բոսնիա և Հերցեգովինան տարածքային առավելություն էր ստացել և վիճակագրական առավելությունն էլ խոսում էր հենց հյուրերի օգտին:

Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am