Հայկ Մարտիրոսյանը «Նոր աստղեր» շախմատային մրցաշարի առաջատարներից է

Armenpress 16:37, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Չինաստանում ընթացող «Շախմատի նոր աստղեր» մրցաշարի առաջատարն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 5-րդ տուրում Մարտիրոսյանն ուժերը չափեց չինացի Դայի Չանգրենի հետ: Պարտիրան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո Մարտիրոսյանը և Չինաստանից Բայի Ջինշինն ունեն նույն 3,5 միավորը և առաջատարներն են:

«Նոր Աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցում են մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am