Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Երևան

Armenpress 16:13, 7 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նպատակով ժամանեց Երևան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին, ժամը 17-00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am