ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց Արցախի նախագահի հետ հանդիպման մանրամասները

Armenpress 15:27, 7 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:

«Շարունակական մենք քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը: ՀՀ կառավարության օրակարգում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Այս բնույթի քննարկումներ են եղել: Մենք շարունակական քննարկում ենք, թե ինչպես կարող ենք բարելավել և մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները»,- ասաց Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում սպասվող ընտրությունների մասին որևէ քննարկում չի եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am