1000х90.jpg (78 KB)

Մարուքյանն ակնկալում է, որ Բաբաջանյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը

Armenpress 18:38, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման երկրում յուրաքանչյուր խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով, և անկախ պատգամավորի ինստիտուտ ՀՀ ազգային ժողովի կանոնակարգը չի նախատեսում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելուն:

«Եթե չեմ սխալվում, Բաբաջանյանն իր հայտարարության մեջ նշել է, որ մտածում է մանդատը վայր դնելու ուղղությամբ: Հետևաբար, մենք էլ ենք դա ակնկալում»,- ասաց Մարուքյանը:

Սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել է խմբակցությունը լքելու մտադրության մասին, սակայն մանդատը վայր դնելու որոշում դեռ չի կայացրել. «Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am